Հայաստանի համար ողջունելի կլինի ռուսաստանյան եւ վրացական կողմերի համաձայնությունը` վերագործարկել Վերին Լարս-Կազբեգի սահմանային անցակետը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը Վերին Լարս — Կազբեգի սահմանային անցակետերի վերաբացման ուղղությամբ բանակցությունների վերաբերյալ եւ մասնակցե՞լ է արդյոք հայկական կողմը բանակցություններին:

Հիշեցնենք, որ, ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ բանակցություններ են ընթանում անցակետի բացման ուղղությամբ, իսկ Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն իր հերթին հայտարարել է, թե այդ բանակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Հայաստանը, եւ մեկ՝ տեխնիկական խնդիրներին նվիրված հանդիպում արդեն իսկ կայացել է: