Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով ժամանում են տարածաշրջան: Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը նոյեմբերի 5-ին կայցելեն Բաքու: Բաքվում բանակցություններն ավարտելուց հետո համանախագահները, ինչպես ակնկալվում է, կժամանեն Երեւան:

Վերջին անգամ համանախագահները տարածաշրջան են այցելել հոկտեմբերի սկզբին, ինչից հետո կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Քիշնեւում: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները, որի նպատակով էլ միջնորդները կրկին ժամանում են Հարավային Կովկաս: