Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Էլ-Հասեքա նահանգի Ալ-Շադդադի քաղաքի նավթահանքերում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ բազայի ուղղությամբ չորս հրթիռ է արձակվել։

«Հրթիռներն ընկել են Ալ-Ջաբսա դաշտերում գտնվող տների տարածքում, որոնք ամերիկյան զորքերը զբաղեցնում են որպես բազա»,- ասել է աղբյուրը։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել էր, որ Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումների թիվը հասել է 78-ի, վիրավորվել է 66 զինվորական։