Արևմտյան Աֆրիկայի առաջնորդները կիրակի պահպանել են պատժամիջոցները, որոնք կիրառվել են Նիգերի դեմ հուլիսյան ռազմական հեղաշրջումից հետո և հայտարարել, որ իրենք պետք է առաջընթաց տեսնեն քաղաքացիական կառավարման անցնելու հարցում՝ նախքան պատժամիջոցները մեղմելը, հաղորդում է AFP-ն:
Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության (ECOWAS) առաջնորդները գագաթնաժողովում հանդիպել են տարածաշրջանի ներկայացուցիչների հետ, տարածաշրւան, որը 2020 թվականից ի վեր Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Գվինեայում և Նիգերում հեղաշրջումներից և վերջին շաբաթներին այլ երկրներում հեղաշրջման երկու փորձից հետո գտնվում է ճգնաժամի մեջ:
ECOWAS-ի հանձնաժողովի նախագահ Օմար Տուրեն ասել է, որ Բենինի, Տոգոյի և Սիերա Լեոնեի հանձնաժողովը կհամագործակցի Նիգերի ղեկավարության հետ, որպեսզի որոշում ընդունի կարճ անցումային շրջանի ուղղությամբ առաջընթացի և պատժամիջոցների վերացման այլ պայմանների մասին:
Հուլիսին զորքերը տապալեցին Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին, ինչը դրդեց ECOWAS-ին կոշտ պատժամիջոցներ սահմանել և դադարեցնել առևտուրը։
Նիամեում ռեժիմի հետ վերջին բանակցությունները փակուղի են մտել: ECOWAS-ը կոչ է արել Բազումին անհապաղ վերադարձնել իշխանության, սակայն Նիգերի նոր ղեկավարությունը շարունակում է կալանքի տակ պահել պաշտոնանկ արված նախագահին:





























