Հունգարիան դեռ համաձայն չէ Խաղաղության եվրոպական հիմնադրամից 500 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի համար զենք գնող անդամ երկրներին, հունգարացի լրագրողներին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ 

«Մենք դեռ համաձայն չենք Խաղաղության եվրոպական հիմնադրամից 500 միլիոն եվրո հատկացնելուն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում տնտեսական որոշումներ են կայացվում, որոնք վնասում են հունգարական շահերին։ Մասնավորապես, «միջազգային պատերազմի հովանավորների» ցանկում դեռ կարելի է գտնել հունգարական ձեռնարկություններ և հունգարական անհատներ, հիմնականում OTR, և դա մեզ համար անընդունելի է», - ասաց Սիյարտոն։