ԵՄ ԱԳ նախարարները համաձայնության չեն եկել Եվրոպայի խաղաղության հիմնադրամից Կիևին 500 միլիոն եվրոյի նոր տրանշի տրամադրման շուրջ՝ զենքի մատակարարման համար, սակայն համաձայնել են, որ այժմ ժամանակը չէ նվազեցնել Ուկրաինային օգնության ծավալը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Խոսեպ Բորելը։

«Խաղաղության եվրոպական հիմնադրամից Կիևի նոր տրանշը դեռ չի ապաբլոկավորվել», - ասաց նա: «Նախարարների ճնշող մեծամասնությունը հայտարարեց, որ այժմ ժամանակը չէ կրճատել Ուկրաինային աջակցությունը»,- հավելել է նա։

«ԵՄ-ն Ուկրաինայի հետ երկխոսություն է սկսել անվտանգության ապագա երաշխիքների, ռազմական օգնության տրամադրման, ինչպես նաև կանխատեսելի և երկարաժամկետ ֆինանսավորման շուրջ։ Այս բոլոր հարցերը կքննարկվեն դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում»,- ասել է Բորելը։