Կաբարդինո-Բալկարիայում՝ «Կովկաս» մայրուղու վրա, խոշոր վթարի հետեւանքով 7-8 մարդ է զոհվել։ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, ճանապարհի 408-րդ կմ-ի վրա բեռնատար MAN-ը բախվել է մարդատար «Սոբոլի» հետ։
Մեքենաները բախվել են մոտավորապես 07։24-ի սահմաններում, Զոլսկի շրջանում։ Ինչպես նշում է «Ինտերֆաքսը», Բեռնատար MAN-ը եւ մարդատար «Սոբոլը» բախվել են միմյանց։ Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ խումբը, որը կպարզի պատահարի մանրամասները։




























