Կանադացի նախկին շեֆ-խոհարարը մեղադրվում է փող աշխատելու սխեմայի մշակման մեջ, որի շնորհիվ նա ավելի քան 1200 թունավոր հավաքածու է վաճառել ինքնասպաններին, ինչը հանգեցրել է մահվան ավելի քան 100 դեպքի ամբողջ աշխարհում, հայտնում է NYP-ն։
58-ամյա Քենեթ Լոն այս շաբաթ մեղադրվել է երկրորդ կարգի սպանության մեջ՝ Օնտարիոյում ավելի քան մեկ տասնյակ երիտասարդների, այդ թվում՝ դեռահասների, ինքնասպանությանն օգնելու համար, երեքշաբթի հայտնել է ոստիկանությունը:
Ոստիկանությունը հայտնել է, որ Լոն փոստով 16-ից 36 տարեկան կանադացիներին է ուղարկել նատրիումի նիտրիտի 160 փաթեթ՝ սննդային կոնսերվանտ, որը կարող է մահացու լինել սխալ օգտագործման դեպքում։
Ենթադրվում է, որ նա 2020 թվականից առնվազն 1200 նման ինքնասպանության փաթեթներ է ուղարկել 40-ից ավելի երկրների հասցեներով, այն բանից հետո, երբ COVID- ի ժամանակ կորցրել է աշխատանքը Տորոնտոյի Fairmont Royal York հյուրանոցում:





























