Դեկտեմբերի 14-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ թաց ձյան տեսքով։ Ցերեկը տեղումները կշարունակվեն միայն առանձին վայրերում։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում առաջիկա 3 օրերին աստիճանաբար կբարձրանա 9-11 աստիճանով, մնացած մարզերում մինչեւ շաբաթվա վերջ այն էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը սպասվում են անձրեւ եւ մառախուղ, օրվա մնացած ժամերին՝ առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +9+11։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +7+10,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +3+6,
Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +7+10,
Տավուշում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +9+13,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +1+4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +7+11,
Արարատում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+13,
Արմավիրում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+14,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+7։





























