ԱՄՆ-ում կայացել են անվտանգության հարցերով ադրբեջանա-ամերիկյան խորհրդակցություններ: Նախօրեին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական եւ ռազմական հարցերով օգնական Անդրեյ Շապիրոն եւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը:

Դրանք Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ թվով 11-րդ ամենամյա խորհրդակցություններն են, որ նվիրված են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ու երկկողմ համագործակցության զարգացման, ծովային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, թմրանյութերի տարածման, սահմանների պահպանման եւ ատոմային զենքի չտարածման հարցերին: