Ֆինլանդիայի արհմիությունների SAK կենտրոնական կոնֆեդերացիան հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, զանգվածային գործադուլներ կանցկացնի։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
«Հինգշաբթի օրը նախատեսված քաղաքական գործադուլները տեղի կունենան»,- հայտնել են SAK-ը։ Սպասվում է մոտ 100 հազար մարդու մասնակցություն, նշում է Yle հեռուստառադիոալիքը։
Գործադուլներին մեկ օրով կմասնակցեն Ֆինլանդիայի տարբեր քաղաքներ։ Մասնավորապես, գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքային մարզում, չի գործի հասարակական տրանսպորտը, կանգ կառնեն նավահանգիստները, փոստային բաժանմունքները, լոգիստիկ կենտրոնները և այլ ձեռնարկություններ։
SAK-ին պատկանող արհմիությունները կողմ են կառավարության հետ բանակցություններին նրա ծրագրի շուրջ, որը նախանշում էր երկրում աշխատանքային կյանքի կարգավորման փոփոխությունները։
Վարչապետ Պետերի Օրպոյի նոր կաբինետը, որը սկսել է աշխատանքը 2023 թվականի հունիսի վերջին, նպատակ ունի ավելի մրցունակ դարձնել Ֆինլանդիայի աշխատաշուկան։ Սա ենթադրում է, որ մինչև 2027 թվականը, մասնավորապես, կընդունվեն օրենքներ՝ երկրում արհմիությունների դերը նվազեցնելու համար։





























