Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստովանել է, որ սիրում է կյանքն ու գեղեցիկ կանանց, և ձգտում է լավ հագնվել, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ես ողջամիտ եմ, խորապես հավատացյալ: Ես սիրում եմ այս կյանքը, սիրում եմ գեղեցիկ կանանց։ Փորձում եմ գեղեցիկ հագնվել. Ինձ դուր է գալիս այս կյանքը, ինչպես շատերին»,- ասել է Կադիրովը։

Նա նշել է, որ փորձում է «ոչ մի վատ բան չանել», բայց միևնույն ժամանակ հայտարարել է, որ «սուրբ չէ, հոգևոր դաստիարակ չէ»։