Դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մասիս-Նորամարգ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովսեփ Գ.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նվեր Ա.-ի վարած ВАЗ 21124 մակնիշի և 35-ամյա Մարգարիտա Հ.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Նվեր Ա.-ն և Մարգարիտա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցները, քաղաքացիներն ու «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վթարի հետևանքով կամուրջը ամբողջությամբ փակվել էր և ճանապարհը դարձել էր անանցանելի:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:





























