Ռազմական գործողությունների ողջ ընթացքում իսրայելական բանակը Գազայի հատվածի վրա օդից նետել է առնվազն 29 հազար ռումբ։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Այս ֆոնին Al Jazeera-ն հայտնում է, որ Գազա հոսող մարդասիրական օգնությունը չի կարող բավարարել 2,3 միլիոն պաղեստինցիների կարիքները։ Կան մարդիկ, ովքեր ընդհանրապես ուտելու բան չունեն։ Այս մարդկանց վիճակը լրիվ աղետալի է։