Դեկտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Բերայայի հետ։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության հարցերին, կարևորվեց ոլորտային համապատասխան հանձնաժողովների միջև փոխայցերի և հանդիպումների կազմակերպումը։

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցերի վերաբերյալ։