Այսօր` նոյեմբերի 5-Ին Մոսկվայում մեկնարկող շախմատի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մրցելու է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Նախօրեին կայացել է մրցաշարի բացման արարողությունն ու վիճակահանությունը, որի արդյունքում իրար հետ առաջին տուրում կհանդիպեն Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Մորոզեւիչն ու Պետեր Լեկոն, Բորիս Գելֆանդն ու Ալեքսանդր Պոնոմարեւը, Լեւոն Արոնյանն ու Պյոտր Սվիդլերը, Վասիլի Իվանչուկն ու Վիշվանաթան Անանդը:
Արոնյանը խաղալու է սպիտակներով: Գաղտնիք չէ, որ հայ շախմատիստն ավելի լավ է խաղում սպիտակներով, ինչն էլ հույս է տալիս, որ Արոնյանը վերելքով կսկսի մրցաշարը:




























