Եմենի զինված ուժերը հայտարարել են, որ հաջող գործողություն են իրականացրել դեպի օկուպացված տարածքներ շարժվող կոնտեյներակրի դեմ՝ հարձակումն անվանելով Գազայի հատվածում պաղեստինցիներին աջակցելու քայլ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ գործողությունն իրականացվել է այն բանից հետո, երբ նավի անձնակազմը հրաժարվել է արձագանքել Եմենի ռազմածովային ուժերի կողմից տրված նախազգուշացումներին։

Զինված ուժերը խոստացել են գրոհել ցանկացած նավ, որը երկրի տարածքային ջրերը կօգտագործի   դեպի օկուպացված տարածքներ շարժվելու համար, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի վերացրել Գազայի պաշարումը:

«Եմենի զինված ուժերը հաստատում են, որ շարունակում են արգելափակել Արաբական և Կարմիր ծովերում իսրայելական նավահանգիստներ մեկնող բոլոր նավերի անցումն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք   Գազայի հատված չեն մատակարարել անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը», - ասել է Սարին։