Առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը Ուկրաինային կփոխանցի ևս 1,5 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն։ Ինչպես հայտնում է UNIAN-ի թղթակիցը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Բրյուսելում Եվրոպական խորհրդի երկօրյա նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ համառ աշխատանք է տարվում Ուկրաինայի ֆինանսավորման ուղղությամբ, մասնավորապես, դա վերաբերում է յուրաքանչյուր մասնաբաժնի փոխանցմանը։
«Առաջիկա օրերին մենք կփոխանցենք վերջին 1,5 միլիարդ եվրոն, որը տրամադրվել է այս տարվա համար Ուկրաինային և համաձայնեցվել է որպես 2023 թվականի մակրոֆինանսական օգնության փաթեթի մաս»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը։
Ըստ նրա, այդ միջոցները կօգնեն Ուկրաինայի ֆինանսական կարիքների բավարարմանը 2024 թվականի սկզբին։





























