Հայաստանի տհեկվանդոյի հավաքականը հոկտեմբերի վերջին մասնակցել է Նիկոսիայում (Կիպրոս) տհեկվանդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող Եվրոպայի առաջնությանը,- տեղեկացնում է Sportinfo.am-ը։ Մրցումներին մասնակցել են Երեւանը, Գյումրին եւ ԼՂՀ-ն ներկայացնող 16 հայ մարզիկներ։
Լեւոն Մինասյանը (Գյումրի) երկու ոսկե մեդալ է նվաճել։ Դավիթ Աթանեսյանը հաղթող է ճանաչվել «կատա» վարժությունում։ Արդյունքում, Հայաստանի հավաքականը թիմային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։



























