Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը եվրոպական երկրներին կոչ է արել ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա՝ Իսրայելին կանգնեցնելու համար, հայտնում է Al Jazeera-ն։
Խմբավորման պաշտոնական ներկայացուցիչ Ուսամա Համդանի խոսքով՝ վերջերս աշխարհի շատ երկրներ փոխել են իրենց դիրքորոշումը Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Միացյալ Նահանգների դիրքորոշումը փոխվում է. մենք դեռ կասկածում ենք և չենք վստահում Միացյալ Նահանգներին։ Նրանց դիրքորոշումը բխում է ճգնաժամից, որը կարող է նախագահ Բայդենին գալիք ընտրություններն արժենալ: Եթե ցանկանային, նրանք կարող էին դադարեցնել զենք մատակարարել Իսրայելին և չօգտագործել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ասել է Համդանը։ «Նրանք դեռևս ներգրավված են այս օկուպացիայի, էթնիկ զտումների և կանանց ու երեխաների սպանությունների մեջ: Մենք կոչ ենք անում բոլոր եվրոպական երկրներին, որոնք մերժում են մեր դեմ այս ագրեսիան, ճնշում գործադրել Միացյալ Նահանգների վրա, որպեսզի դադարեցնի Իսրայելին կանաչ լույս վառել մեր ժողովրդի ցեղասպանության համար»։





























