«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում կրկին քննարկվում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Գեւորգ Պետրոսյանին ետ կանչելու հարցը: NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, ԲՀԿ-ն եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը խիստ դժգոհ են իրենց նախարարի աշխատանքից, ով ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի եղբորորդին է, եւ չի բացառվում, որ նա փոխարինվի մեկ այլ ԲՀԿ-ականով:
Որպես այդ պաշտոնի իրական հավակնորդներ` քննարկվում է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանի եւ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի թեկնածությունները: Մ.Մնացականյանը, սակայն, մեր աղբյուրի փոխանցմամբ, խիստ դեմ է արտահայտվել իրեն նախարար դարձնելու` կուսակցության վերնախավի որոշմանը:



























