Ներկա եմ գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառուների տարեվերջյան համերգին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված լինելով ՝ այն հնարավորություն է տալիս բացահայտել, կրթել և աջակցել նոր սերնդի երաժիշտներին, արվեստի ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում:

Հիմնադրամի առաքելությունը շնորհալի երաժիշտներին, երգիչներին, արվեստի ներկայացուցիչներին կրթաթոշակների և նյութական օժանդակության տրամադրումն ու նրանց միջազգային տարբեր երաժշտական փառատոնների մասնակցության ապահովումն է:

Ուրախ եմ, որ նաև իմ աջակցությամբ մասն եմ կազմում հիմնադրամի՝ այս գեղեցիկ և կարևոր առաքելությանը»,- գրել է նա: