Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն այսօր՝ նոյեմբերի 5-ին ժամանում է Հայաստան:
Երեւանում Սիմոնսը հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նախատեսված են նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հանդիպումները խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի հետ:




























