Տեղի ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տարեվերջյան տոնական համերգը, տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից։

««Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տարեվերջյան տոնական համերգը դասական երաժշտության գեղեցիկ տոն էր, որտեղ մեր կրթաթոշակառուները կրկին փայլեցին իրենց ելույթներով՝ ցուցադրելով իրենց անսահման սերը դեպի դասական երաժշտությունը:

Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և տաղանդավոր երաժիշտների սատարումը՝ երեկոյին ներկա էին նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային հերոս մաեստրո Հովհաննես Չեքիջյանը և հայ մեծանուն կոմպոզիտոր և լեգենդ Տիգրան Մանսուրյանը:

Համերգը ոգևորիչ էր, պարտավորեցնող և իհարկե լի Հայաստանում դասական երաժշտության ապագայի հանդեպ նոր հույսով

Մանրամասները՝ Հիմնադրամի կայքում»,- նշվում է հրապարակման մեջ։