Մոլորակի չափահաս բնակիչների 16 տոկոսը կամ շուրջ 700 միլիոն մարդ ցանկություն են հայտնել մեկնել իրենց երկրներից, եթե նման հնարավորություն նրանց տրվեր: Այդ են վկայում 135 երկրներում Gallup-ի անցկացրած վերջին հարցման արդյունքները:

Արտագաղթել ցանկացողների շուրջ 80 տոկոսը ապրում են զարգացող երկրներում: Ամենից ցանկալի վերջնակետը նրանց համար մնում է ԱՄՆ-ը: հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: