Չինաստանում հնագետները հայտնաբերել են ուղղանկյուն փայտե կտորների առեղծվածային հավաքածու՝ կապված հնագույն աստղագիտական ​​օրացույցի հետ: Արտեֆակտները հայտնաբերվել են երկրի հարավարևմուտքում գտնվող բացառիկ լավ պահպանված 2000-ամյա դամբարանում, գրում է Live Science-ը։

23 փայտե տախտակներից յուրաքանչյուրն ունի մոտ 2,5 սանտիմետր լայնություն և 10 սանտիմետր երկարություն և պատկերում է չինական հիերոգլիֆ՝ կապված Տյանգան Դիժիի կամ «Տասը երկնային ցողունի և 12 երկրային ճյուղերի»՝ ավանդական չինական աստղագիտական ​​օրացույցի հետ, որը հաստատվել է Շան  դինաստիայի օրոք, որը կառավարել է մ․թ․ա․1600 թվականից մինչև մ․թ․ա․ մոտ 1045 թվականը։

Յուրաքանչյուր տախտակի  եզրին արված կլոր անցքերը ցույց են տալիս, որ դրանք մի ժամանակ կապված են եղել իրար:

Սա առաջին անգամն է, որ նման առարկաներ են հայտնաբերվել հնագույն դամբարանում, թեև փայտի կամ բամբուկի շերտերի վրա հիերոգլիֆներ գրելու պրակտիկան տարածված էր Չինաստանում մինչև թղթի գյուտը: