Մարդու իրաւնքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր Աժ-ում լրագրողներին հայտնեց, որ ամենայն հավանականությամբ այս ամսին պատրաստ կլինի արդար դատաքննության իրավունքի մասին իր զեկույցը: Հարցին, թե ե՞րբ է պատրաստվում հրապարակել այն, նա պատասխանեց. «Հիմա դրա վրա մասնագետները դեռ աշխատում են: Դա լինելու է արդար դատաքննության իրավունքի մասին, որի մեջ նաեւ մարտի 1-ի հետ կապված դատավարությունների մասին է խոսք լինելու: Բայց դա չի լինելու զուտ մարտի 1-ի առումով, որովհետեւ մենք խոսում ենք ընդհանրապես երկրում արդար դատաքննության իրավունքի մասին: Երբ պատրաստ կլինի, դուք կիմանաք»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այդ փաստաթուղթը հիմա հայերենից թարգմանվում է անգլերեն: Հարցին, թե ինչո՞ւ է թարգմանվում, արդյո՞ք դա նշանակում է, որ որեւէ տեղ պետք է ուղարկեն, Ա. Հարությունյանն արձագանքեց. «Դե մենք միշտ մեր զեկույցները երկու լեզվով ենք ներկայացնում»: