«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ տնօրեն Լուիզա ԻգրարյանըNEWS.am-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչով է 2023-ն առանձնացել ՀՀ ֆինանսական համայնքի համար, ֆինանսական գրագիտության ինչ փոփոխություններ են նկատվում և ինչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել հայաստանցիների մոտ ֆինանսական պատասխանատվության և պլանավորման կարողություններ զարգացնելու համար։ «Գլոբալ Կրեդիտ»-ը, նրա խոսքով բարելավել ու հնարավորինս թվայնացրել էիր գրեթե բոլոր ծառայությունները, որպեսզի բոլոր պրոդուկտներն էլ ավելի հասանելի լինեն հասարակության լայն շերտերի համար։ Լուիզա Իգրարյանը նաև անդրադարձել է 2023-ի ընթացքում գործարկված նոր ծառայություններին և խոսել այն մասին, թե ինչո՞վ է ընկերությունն առանձնանում շուկայում։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք ստորև։
Ինչո՞վ է առանձնացել 2023-ը Հայաստանի ֆինանսական համայնքի համար։
Այս տարի ևս մեծ դեր խաղաց թվայնացումը: Բոլորը ձգտում են դեպի թվայնացում ու, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, ֆինանսական ոլորտում բոլորս մեր լուման ենք ունենում ոլորտի բարելավման հարցում: Ֆինանսական տեխնոլոգիաների դինամիկ փոփոխվող ինդուստրիան իր ազեցությունն ունեցավ նաև «Գլոբալ Կրեդիտ»-ի այս տարվա հաջողությունների ու ձեռքբերումների մեջ: Վերափոխվում են ավանդական մեթոդներն ու նոր լուծումներ են առաջ գալիս, որոնք ուղղված են միայն ու միայն հաճախորդների և սպառողների հարմարավետությանը։
Հայաստանի բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության կամ դրանց կառավարման առումով փոփոխություններ նկատվո՞ւմ են, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել հայաստանցիների մոտ ֆինանսական պատասխանատվության և պլանավորման կարողություններ զարգացնելու համար
Վերջին տարիներին աճում է կազմակերպությունների քանակը, որոնք Կենտրոնական բանկին զուգահեռ փորձում են իրենց ներդրումն ունենալ հայաստանցիների ֆինանսական գրագիտության բարձրացման գործում: Մենք ևս մեր ներդրումն ունենք թե՛ մեր առօրյա գործունեության միջոցով, թե՛ ժամանակ առ ժամանակ միջոցառումների կազմակերպման տեսքով: Մեր կողմից ներդրված Global Talks սեմինարների շարքն ուղղված է հենց այս նպատակի իրականացմանը: Հաջորդ տարի ևս պլանավորում ենք հանդես գալ հետաքրքիր նորություններով, քանի որ սոցիալական պատասխանատվության մեր հատվածն ուզում ենք անել մաքսիմալ լայն մասշտաբներով:
Ի՞նչ նոր ծառայություններ է«Գլոբալ Կրեդիտ»-ը գործարկել 2023-ի ընթացքում, որո՞նք են ամենապահանջված ծառայությունները, ինչո՞վ է ընկերությունը առանձնանում շուկայում։
Բարելավել ու հնարավորինս թվայնացրել ենք մեր գրեթե բոլոր ծառայությունները: Քանի որ ձգտում ենք, որ պրոդուկտներն էլ ավելի հասանելի լինեն հասարակության լայն շերտերի համար, այս տարի ունեցանք մի շարք կարևոր համագործակցություններ, որոնցից կարող եմ առանձնացնել ամենախոշորները՝ «ԱՐՄԵԴ» և TelCell ընկերությունների հետ: Այս համագործակցությունների արդյունքում ներդրեցինք աշխարհում մեծ տարածում ունեցող «Վճարիր հետո» սկզբունքը՝ «Օգտվիր հիմա, վճարիր մաս-մաս» կարգախոսով: Շատ կարևորում ենք հատկապես բժշկական հատվածը, որի միջոցով հնարավորություն ենք տալիս հաճախորդներին հոգալ իրենց բժշկական ու էսթետիկ միջամտությունների ծախսերը հիմա,իսկ վճարումը կատարել հետո՝ 3 ամսվա ընթացքում վճարելով հավասարաչափ և առանց որևէ հավելյալ վճարի, բացառապես 0% տոկոսադրույքով:
Ելնելով Ձեր նշածից՝ ինչպե՞ս է հնարավոր դարձել 0% տոկոսադրույքով վարկի տրամադրումը:
Դա ֆինանսական աջակցություն է: Լինելով շուկայում արդեն 15 տարի՝ փորձել ենք ստեղծել այնպիսի պրոդուկտ, որը կլինի շատ հարմար և ամենակարևորը՝ կկոտրի կարծրատիպը, որ վարկը թանկ բան է: «ՄԱՍ-ՄԱՍ»֊ն իսկապես 0% է և տրամադրվում է 3 ամիս ժամկետով, հավասարաչափ մարման պայմանով: Դա այլևս իրականություն է:
Ի՞նչ նոր ծրագրեր եք պլանավորում իրականացնել 2024-ին:
«Գլոբալ Կրեդիտ»-ը շարունակելու է իր ուղին դեպի թվայնացում ու փորձելու ենք փոխել դասական վարկավորման ձևաչափերը: Ինչ վերաբերում է նախագծերին, սպասեք կարծրատիպեր կոտրող նոր ծրագրերի: Չեմ բացում փակագծերը, քանի որ նախընտրում եմ գործով ցույց տալ:
Բոլորիս մաղթում եմ հաջողակ, նորանոր ձեռքբերումների ու խաղաղ տարի:
Շնորհավոր գալիք Ամանոր և Սուրբ Ծնունդ:





























