Հայտնի է դարձել ադրբեջանական բանակի եւս մեկ զինծառայողի մահվան մասին: Ադրբեջանական АПА գործակալությունը հաղորդում է 18-ամյա Ռոյալ Աղաեւի մահվան մասին: Աղջաբեդինի շրջանում գտնվող զորամասի ժամկետային ծառայողը մահացել է հիվանդության պատճառով, ինչը հաստատել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Աղաեւը զորակոչվել էր Շաբրանի շրջանից:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր ադբրբեջանական բանակի 18-ամյա ժամկետային զինծառայող Ռուսլան Քերիմովի մահվան մասին: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել էր Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի տեղական Թեյմուր Աբդուալեւը: Գյանջայի զորամասի զինվորը նույնպես մահացել էր հիվանդության պատճառով: Վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն այս ձեւակերպումով է տարածում մահվան մասին հաղորդագրությունները:




























