Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում Վասակ Սյունին չի ներկայացվել դավաճան, դավաճան չի ներկայացվել նաև Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, որը էլի նախկինում ընդունված էր որպես դավաճան։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց պատմաբան, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը։
«Ես տվել եմ վերջին շրջանում գիտական ձևակերպումներին համապատասխան պատասխան։ Երբ դուք պիտակավորում եք պատմական կերպարներին, դուք փակում եք պատմությունը հասկանալու ճանապարհը»,-ասաց դասագրքի հեղինակը և հավելեց, որ այստեղ պատմությունը խեղաթյուրված չէ։
Հեղինակը ներկայացրեց, որ Ավարայրի ճակատամարտի իրադարձություններին կից ինքը նշել է նաև առաջադրանքներ, որոնցում օրինակ՝ նշվում է. «Ի՞նչ կլիներ եթե Վարդան Մամիկոնյանն ու Վասակ Սյունին համագործակցեին, արդյո՞ք հնարավոր չէր լինի պետականության վերականգնում»։
Անդրադառնալով դասագրքում առկա այն հատվածին, թե եկեղեցու հիմնադիրը է Տրդատ Երրորդն է, Հովհաննիսյանն ընդունեց, որ դա վրիպակ է, և ասաց, որ արդեն իսկ այն շտկվել է. «Այստեղ չկա որևէ դիտավորություն, պարզապես ձևակերպումն այնպես եմ տվել, որ Տրդատ երրորդը, որը առաջինը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, քանի որ տեքստը թյուրըմբռնումի տեղիք է տվել, հեղինակն այդ հատվածը արդեն շտկել է»։
Անդրադառնալով Արցախն առանց սահմանների, ինչպես նաև Տիգրան Մեծի ժամանակաշրջանի քարտեզում Ադրբեջանը նշելու մասին քարտեզին, հեղինակը պարզաբանեց. «Քարտեզը Տիգրան Մեծի ժամակաշրջանի է պատկանում, և այն տեղակայված է ժամանակակից քաղաքական քարտեզի վրա։ Երբ դպրոցում դասավանդում էի, ինձ աշակերտները հարցնում էին՝ Տիգրան Մեծի քարտեզն ինչպիսի սահմաններ է ընդգրկել, և ահա, խնդրեմ, նշված է այդ քարտեզով, թե ինչ սահմաններ է ընդգրկել։ Դասագրքերում նախկինում եղել են քարտեզներ՝ հենց այնպես, այսինքն՝ դրանց հետ որպես այդպիսին աշխատանք չի արվել։ Երբ կարդում եք Տիգրան Մեծի ժամանակաշրջանի քարտեզ, հասկանում եք, որ չի եղել ոչ Ադրբեջան, ոչ Իրան, ոչ Իրաք, ոչ Թուրքիա, ոչ Ռուսաստան»։




























