Ռուսաստանում, հոկտեմբերի 28-ին, տեղի ժամանակով 11:30-ին, Սարատովի օդանավակայանի շենքում 51-ամյա տղամարդ է մահացել:

Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, Սարատով-Երեւան չվերթին սպասող ուղեւորներից մեկը, հանկարծակի իրեն վատ է զգացել:

Դեպքի վայր ժամանած «Շտապօգնության» աշխատակիցները արձանագրել է Հայաստանի քաղաքացու մահը: «Պարզվել է, որ տղամարդը մահացել է սրտի սուր անբավարարությունից: Չվերթի ուշացում տեղի չի ունեցել»,- հայտնել են տրանսպորտային ոստիկանությունում, հաղորդում է «Վզգլյադ-ինֆո»-ն: