Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլա Էրգինը նոյեմբերի 1-ին կայցելի Բաքու:
Այցի ընթացքում Էրգինը հանդիպումներ կունենա Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիկրետ Մամեդովի, Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարֆադ Աբդուլաեւի, Գերագույն դատարանի նախագահ Ռամիզ Ռզաեւի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն համագործակցության եւ երկու երկրների գերատեսչությունների միջեւ փորձի փոխանակմանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 4-ը, թուրք նախարարը կայցելի պատժիչ հաստատություններից մեկը, հայտնում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանի արդարադատության նախարարությանը:



























