Bild պարբերականը հրապարակել է ցուցակն այն «բաների, որոնք առաջին անգամ տեղի են ունեցել 2023թ.»։
Արհեստական սաղմեր
Մեծ Բրիտանիայում գիտնականները լաբորատորիայում ստեղծել են մարդու սաղմեր ցողունային բջիջներից։
Յուանը՝ ԱՄՆ դոլարից ավելի ուժեղ
Արեւմտյան պատժամիջոցների պատճառով Ռուսաստանն էլ ավելի է կողմնորոշվում դեպի Արեւելք. մարտին չինական արժույթը զբաղեցրել է Մոսկվայի ֆոնդային շուկայի մոտ 40 տոկոսը՝ փոխարինելով ԱՄՆ դոլարին՝ որպես ամենավաճառվող արժույթի։
«Գրեմիի» ռեկորդը
Փետրվարին «Գրեմիի» մրցանակի հանձնման արարողության ժամանակ երգչուհի Բեյոնսեն ստացավ չորս պարգեւ՝ դառնալով ընդհանուր առմամբ 32 «Գրեմիի» մրցանակակիր։ Նախորդ ռեկորդակիրը մեներգիչների շարքում՝ 31 մրցանակով, դիրիժոր Գերոգ Շոլթին էր։
Ամենատաք տարին դիտարկումների պատմության ընթացքում
Միջին գլոբալ ջերմաստիճանը 2023թ. մոտավորապես երկու աստիճանով ավելի բարձր է եղել մինչարդյունաբերական մակարդակից։
Լեբրոնի ռեկորդը
Փետրվարին բասկետբոլի գերաստղ Լեբրոն Ջեյմսը հավաքեց ընդհանուր առմամբ 38 390 միավոր՝ առաջ անցնելով Քարիմ Աբդուլ-Ջաբարի նախկին ռեկորդից (38 387)։
Արհեստական բանականությունը մտքեր է կարդում
Դեկտեմբերին Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ներկայացրին առաջին ԱԲ-ն, որը կարդում է «DeWave»-ի մտքերը։ Նա ուղեղային ալիքները փոխանցում է ընթերցվող տեքստին։ Սարքերով սաղավարտը չափում է ուղեղի ակտիվությունը մտածողության ժամանակ եւ վերափոխում արդյունքը բառերի 40 տոկոս ճշգրտությամբ։
Հնդիկներն ավելի շատ են, քան չինացիները
Ապրիլին ՄԱԿ-ը հայտարարեց, որ ներկայում Հնդկաստանում ապրում է 1.425.775.850 մարդ, ինչը մոտ 3 մլն-ով ավելի է, քան Չինաստանում։
Պտուտակահանը տիեզերքում
Նոյեմբերի 2-ին Միջազգային տիեզերակայանի երկու աստղագնաց կորցրին պայուսակ, որում գործիքներ կային։ Պայուսակը որոշ ժամանակ գտնվել է Միջազգային տիեզերակայանի ուղեծրում, իսկ հետո այրվել է Երկրի մթնոլորտ մտնելով։
Քիմերայի՝ հիբրիդային էակի ծնունդը լաբորատորիայում
Cebsit հետազոտական կենտրոնում (Շանհայ) գիտնականներին հաջողվել է միավորել երկու կենդանիների բջիջները. մի տեսակի կապիկի ցողունային բջիջները պատվաստվել են մեկ այլ տեսակի սաղմում՝ զարգացման շատ վաղ փուլում։ Ծնվելուց 10 օր հետո կապիկը մահացել է։
Սերֆինգի համաշխարհային ռեկորդը
Ալիքի բարձրությունը, որը հունվարի 22-ին սերֆինգով հնազանդեցրել է ավստրալուհի Լաուրա Էնեւերը Օահուի հյուսիսային ափի մոտ (Հավայներ, ԱՄՆ), կազմել է 13,3 մետր։ Դեռ երբեք կինն այդքան բարձր ալիքի վրա չէր բարձրացել։
Միկրոպլաստիկ երկնքում
Գիտնականներն ուսումնասիրել են ամպերից վերցված հեղուկը Ճապոնիայի ամենաբարձր սարում՝ Ֆուձիում։ Դրանում հայտնաբերվել են պլաստիկի մասնիկներ մինչեւ 5 միլիմետր չափով (ներառյալ պոլիամիդները եւ ռետինը)։
Հնդկաստանը տիեզերասարք է իջեցրել Լուսնի վրա
Օգոստոսին հնդկական Chandrayaan-3 լուսնասարքը վայրէջք կատարեց Լուսնի վրա։ Հնդկաստանը դարձավ չորրորդ երկիրը, որը հաջողությամբ իջել է Լուսնի վրա ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից եւ Չինաստանից հետո։
Ճապոնիայում ապրում են աշխարհի ամենամեծ թվով տարեցները
Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերին հայտարարել է, որ առաջին անգամ երկրի բնակչության ավելի քան 10 տոկոսը կազմում են 80 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ։
Կանայք քվեարկում են Վատիկանում
Առաջին անգամ Ֆրանցիսկոս պապը կանանց թույլ է տվել քվեարկել Վատիկանում ընտրությունների ժամանակ։
Որձ կրիան առաջին անգամ հայր է դարձել 90 տարեկանում
Մարտի 16-ին Հյուսթոնի կենդանաբանական այգին (Տեխաս) հայտարարեց. 90-ամյա կրիա միստր Փիկլզը առաջին անգամ հայր է դարձել։ Նա միսիս Փիկլզի հետ (53 տարեկան) ունեցել է Դիլ, Կոռնիշոն եւ Հալապենյո փոքրիկ կրիաներին։
Մարդկային գլխի փոխպատվաստում
Մայիսին Նյու Յորքի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժները առաջին անգամ ամբողջական մարդկային գլխի փոխպատվաստում են կատարել։ Առայժմ հատնի չէ, թե արդյոք պացիենտը կտեսնի դոնորական աչքի օգնությամբ, բայց այն մատակարարվում է արյամբ եւ առողջ տեսք ունի։
Բեննու աստղակերպի բնահողը Երկրի վրա
Սեպտեմբերին NASA-ի տիեզերասարքը Երկիր հասցրեց բնահող Բեննու աստղակերպից, որը 4,5 մլրդ տարեկան է։ Այդ ժամանակվանից 200 գիտնականներն ուսումնասիրում են նմուշն ու արդեն դրանում ջուր եւ ածխախին են գտել։
Վերականգնվող էներգիայի աղբյուրների բաժինը Գերմանիայում՝ ավելի քան 50 տոկոս
Էլեկտրաէներգիան, որն ստեղծվում է քամուց, արեւից եւ ջրից, առաջին անգամ ապահովել է Գերմանիայի սպառման ավելի քան կեսը։
Virgin Galactic-ի առաջին կոմերցիոն տիեզերական թռիչքը
Մասնավոր տիեզերական ընկերությունն առաջին անգամ տիեզերք է ուղարկել երեք զբոսաշրջիկի։ Տոմսերի արժեքը՝ ավելի քան 400 000 եվրո։





























