ԱՄՆ Եվրոպական հրամանատարության (USEUCOM) գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին օրերս այցելել է Հայաստան, ասվում է USEUCOM-ի հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության, Աբերնեթիի այցի նպատակն էր մշակել, ֆորմալացնել և նախապատրաստել Հայաստանի զինված ուժերի շարքայինների համար սերժանտական կազմի զարգացման նպատակներն ու քաղաքականությունը։
«Գործընկերական ամուր հարաբերություններ ավելի հզոր ապագայի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
2023 թվականի նոյեմբերին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել էր ԱՄՆ Եվրոպական հրամանատարության շտաբ և հանդիպել հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բեշամի հետ։
Բեշամը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալիզացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կորպուսի հզորացմանը, հրամանատարության և կառավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանը և մարտական պատրաստությանը, վարժանքներին և այլնին։
Ավելի ուշ Ասրյանը հայտարարեց, որ հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվում է նախատեսվածի համաձայն և բարձր մակարդակով։





























