«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատաքննությանը նոյեմբերի 5-ին սկսել են ցուցմունք տալ ոստիկանները:
Դատավոր Մանցական Մարտիրոսյանը արդեն հասցրել է լսել վկա, ՊՊԾ ոստիկան Խաչատուր Հովակիմյանին:
Վերջինս 2007թ. հոկտեմբերի 23-ին Աբովյան-Կորյուն փողոցներում հանրահավաքի մասին իրազեկող խմբի վրա հարձակված եւ բռնություն գործադրած ոստիկաներից մեկն է, եւ անգամ գործում առկա տեսանյութով էլ ապացուցվում է, որ ինքն է հարվածներ հասցրել կանանց, սակայն այսօր հանդես է գալի ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես վկա: Ոստիկանը, սակայն, հակասել է տեսաերիզին, եւ հայտարարել է, թե ոստիկանները կարգի են հրավիրել «ագրեսիվ ժողովրդին, իսկ Նիկոլ Փաշինյանը կոչեր է արել եւ խախտել հասարակական կարգը»:
Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել, եւ քիչ անց կսկսվի հաջորդ վկայի հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանը, որ 2008թ. մարտի 1-ից ընդհատակում էր, եւ 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, բացի 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքից, մեղադրվում է նաեւ 2007թ. հոկտեմբերի 23-ին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, թեեւ գործում առկա տեսաերիզն ամբողջությամբ ապացուցում է, որ ոստիկաններն են բռնություն գործադրել լրագրողների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք իրազեկում էին ընդդիմության հանրահավաքի մասին:




























