Tesla ավտոարտադրող ընկերությունը չինական շուկայից հետ կկանչի ավելի քան 1,6 մլն էլեկտրական ավտոմեքենա՝ անվտանգության ռիսկերի պատճառով, հայտնում է Xinhua-ն։
Չինաստանի շուկայի կարգավորման պետական վարչության հայտարարության համաձայն, հետկանչը կվերաբերի 7538 ներկրված Model S և Model X մեքենաներին, որոնք արտադրվել են 2022 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 16-ը:
Մեքենայի դռների բացման տրամաբանության թերությունները կարող են պատճառ դառնալ, որ դրանք բացվեն բախման ժամանակ՝ ստեղծելով անվտանգության վտանգ:
Ավտոարտադրողի Պեկինի գրասենյակը անվճար ծրագրային թարմացումներ կտրամադրի հետ կանչված մեքենաների համար:
Հետկանչը կներառի նաև 1,61 միլիոն ներմուծված Model S, Model X, Model 3, ինչպես նաև տեղական արտադրության Model 3 և Model Y, որոնք արտադրվել են 2014 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 20-ը:
Երբ այս մեքենաներում ակտիվացված է ղեկի ավտոմատ գործառույթը, վարորդները կարող են սխալ օգտագործել ղեկի համակցված գործառույթը, ինչը մեծացնում է բախման վտանգը, ասվում է հայտարարության մեջ:
Պեկինում և Շանհայում Tesla-ի մասնաճյուղերը կօգտագործեն օդային թարմացման տեխնոլոգիա՝ այս մեքենաների թերությունը վերացնելու համար, ասվում է հայտարարության մեջ:
Հետկանչը կսկսվի հունվարի 5-ին:





























