Հանրապետության տարածքում`  հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ 

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը ՝ +9+11 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում  գիշերը՝  -5-10, ցերեկը՝ +2+7,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ +2+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, կեսօրին՝ +6+9,

Սևանա լճի ավազանում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +5+9,

Լոռիում գիշերը՝  -1+4, կեսօրին՝ +11+16,

Տավուշում  գիշերը՝ +2+7, կեսօրին՝ +14+18,

Արագածոտնի լեռներում  գիշերը՝ -7-12, ցերեկը ՝ +1+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, կսօրին՝ +5+9,

Արարատում գիշերը՝ 0-3, կեսօրին՝ +10+13,

Արմավիրում  գիշերը՝ -1-4. Կեսօրին՝ +9+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-9, ցերեկը՝ +3+6,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ -1+1, կեսօրին՝ +10+13,

Սյունիքի հովիտներում  գիշերը '+3+8, ցերեկը'+17+20,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, կեսօրին՝ +10+14։