Հայաստանի թատերական գործիչների միությունից տեղեկացնում են, որ կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ Ռուբեն Մարուխյանը։
Հայաստանի թատերական գործիչների միությունը խորին ցավակցություններ է հայտնում Ռուբեն Մարուխյանի հարազատներին և գործընկերներին։
Մարուխյանը 1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2020 թվականից՝ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ։ 2021 թվականին արժանացել է ԿՀԳՄ պատվավոր անդամի կոչման:





























