«Օղակաձև» զբոսայգու 4-րդ հատվածն ամբողջությամբ կբարեկարգվի, բնակիչների հանգստի համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագրով: 

«Բոլոր այն հատվածները, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք երևանցիներին»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: