«Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» համար «Հրազդան» մարզադաշտին կից ավելի քան 15500քմ տարածքում նոր շենք կկառուցվի։ Այս մասին նշվել է այսօր՝ հունվարի 8-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Մարզական կառույցը համապատասխանելու է մարզումներ ու միջազգային մրցույթներ կազմակերպելու  բոլոր չափանիշներին: