Գրիգոր Մինասյանը հերքել է արդարադատության նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին լուրերը։
«Մամուլում եմ կարդացել հրապարակումները։ Վստահեցնում եմ, որ այդ ամենը սուտ է»,- ասել է նախարարը հունվարի 8-ի մամուլի ասուլիսում։
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ նա տեղյակ չէ նման գործընթացի մասին, Մինասյանը նշել է, որ արդեն պատասխանել է այդ հարցին։





























