Բելառուսի խորհրդարանը դեռեւս չի որոշել այն ժամկետները, որի ընթացքում կվերանայի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման հարցը։ Թեեւ դժվար մինչեւ 2009 թվականի վերջը որոշվի այդ հարցը։ Ինչպես հայտարարել է Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով եւ ԱՊՀ երկրների հետ կապերի հանձնաժողովի նակագահ Սերգեյ Մասկեւիչը, խորհրդարանում աշխատանաքային խումբ կստեղծվի, որը կվերանայի այդ երկրների անկախության ճանաչման հարցը։
Նախքան այդ, բելառուս պատգամավորները կայցելեն Վրաստան, Հարավային Օսիա եւ Աբխազիա, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչման հարցը նախ պետք է նայվի երկրի խորհրդարանի կողմից, իսկ հետո կներկայացվի Նախագահին։




























