Կալինինգրադի մարզի Զելենոգրադսկ քաղաքի խանութից ազատել են կատվին։ Պատճառը «Ռոսպոտրեբնադզորի» ստացած անանուն բողոքն էր, բայց տեղի բնակիչները ստորագրություններ են հավաքում նրան վերադարձնելու համար, տեղեկացրել է Knife-ը։
«Բողոքն ստացվել է դեկտեմբերի վերջին, այն անանուն է եղել։ Մեզ անվանապես ոչ ոք չի դիմել։ Մենք չգիտենք, թե ինչն է դրդել այդ մարդուն այդպես վարվել»,- ասել է խանութի ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ կենդանու համար արդեն նոր տուն են գտել իր գործընկերներից մեկի տանը, բայց կատուն կարոտում է նախկին բնակավայրը, խնդրում է փողոց թողնել, գալիս է խանութի մոտ, նստում դռան տակ ու թախծում։
Մի քանի տարի առաջ թափառական կատուն ինքն է եկել այստեղ՝ տաքուկ անկյուն որոնելով, եւ այդպես «ընտրել» իր հաստատվելու տեղը։ Նրա համար ննջարան եւ աշխատատեղ են հարմարեցրել եւ անգամ ճանաչել տարվա աշխատակից։
Հիմա բնակիչները ստորագրություններ են հավաքում՝ կատվին վերադարձնելու համար։ Մոտ 500 մարդ ստորագրել է խնդրագիրը, ավելի շատ մարդիկ պարզապես եկել եւ կատարվածն անարդարություն են անվանել։





























