Ձախ ճակատի առաջնորդ Սերգեյ Ուդալցովի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205.2 հոդվածով (ահաբեկչության արդարացում), հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրը։

Ուդալցովի փաստաբան Վիոլետա Վոլկովան ավելի ուշ հայտնել է, որ խուզարկությունից հետո ակտիվիստը տարվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Առավոտյան նա սոցցանցերում հայտնել էր, որ իր տուն իրավապահներ են եկել խուզարկության։

Ակտիվիստը բազմիցս բերման է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում չհամաձայնեցված ակցիաների և ցույցերի մասնակցելու համար։ 2012 թվականի մայիսին Բոլոտնայա հրապարակում անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև Ռուսաստանի այլ շրջաններում նմանատիպ գործողություններ պլանավորելու համար նա 2014 թվականի ամռանը դատապարտվել էր 4,5 տարվա ազատազրկման։ Նա ազատ էր արձակվել 2017 թվականի ամռանը և իր աջակցությունը հայտնել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին, ինչպես նաև սատարել Ղրիմի՝ Ռուսաստանին միացմանը։ Ուդալցովը վերջին անգամ կալանավորվել էր նախորդ տարվա դեկտեմբերին Կարմիր հրապարակում չարտոնված հանրահավաք հրավիրելու համար։