Մերձմոսկովյան Բալաշիխայում ոստիկանական բաժանմունքում ձերբակալված մանկապիղծ է մահացել, հայտնում է SHOT Telegram ալիքը։

Ըստ աղբյուրի՝ նրան բերման են ենթարկել 15-ամյա աշակերտին սեռական օրգանները ցույց տալու համար։

Աղջիկը մորը բողոքել է տան մոտ գտնվող մոլագարից, նա էլ ոստիկանություն է կանչել։

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են կասկածյալի ինքնությունը. նա 52-ամյա տղամարդ է, ով կասկածվում է գողության մեջ։ 

Նրան տարել են ոստիկանություն, սակայն մոտ 10 րոպե անց կասկածյալի ինքնազգացողությունը վատացել է ու նա կորցրել է գիտակցությունը։ Ոստիկանություն ժամանած բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել ձերբակալվածին։

Նրա մահվան պատճառները հետաքննվում են։