ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված ՀՅԴ խորհրդաժողովի մասնակիցները պահանջել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը: ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լեւոն Մկրտչյանը խորհրդաժողովից հետո կայացած ասուլիսի ընթացքում մեկնաբանելով դաշնակցականների պահանջը, ասել է. «Խորհրդաժողովից հետո ՀՅԴ-ն իր լիագումար նիստը կգումարի, որովհետեւ համանախագահների հայտարարությունն աննախադեպ էր: Երկրորդ անգամն է, որ համանախագահներն այդ մակարդակով հայտարարություն են անում: Վստահ եմ նաեւ, որ կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղի արձագանքը: Այո, հնչեցին հրաժարականի պահանջներ, եւ ՀՅ Դաշնակցությունն առաջիկա մեկ-երկու օրերին այս կոնտեքստում կտա իր քաղաքական գնահատականը եւ կհստակեցնի դրանից բխող քայլերի պահանջները»: