Ռուս գործարար Օլեգ Դերիպասկան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ 25թ. մայիսից շուտ Ուկրաինայում խաղաղություն պետք չէ սպասել։

Նա հիշեցրել է, որ Համաշխարհային տնտեսական ֆորումն իր աշխատանքն է սկսում Դավոսում, և, ըստ կազմակերպիչների, հիմնական թեմաներն են լինելու  Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները։

Դերիպասկան ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ֆորումում ներկայացված է լինելու ամենաբարձր մակարդակով. մասնակցելու են պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Միաժամանակ միլիարդատերը ափսոսանք է հայտնել, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ կառուցողական խոսակցություն չի լինելու, քանի որ չի լինելու ռուսական պատվիրակություն։

«Թեև մենք ստիպված չենք լինի սպասել խաղաղության մինչև 25թ. մայիսը։ Օրակարգում է նաև Գազայի հատվածի հակամարտությունը. դրա լուծումը քննարկելու է  ԱՄՆ-ն ԱՄԷ-ի, Քաթարի և Իսրայելի հետ միասին»,- նշել է նա։