Երեւանում կայացել է շաշկու Հայաստանի առաջնությունը, որին 14 մարդ է մասնակցել։ Առաջնությունն ընթացել է շրջանաձեւ համակարգով,- հաղորդում է Sportinfo.am գործակալությունը։

Մրցաշարի արդյունքներով Նշան Ալավերդյանը եւ Տիգրան Հարությունյանը 26 հնարավորից 23-ական միավոր են հավաքել։ Նշենք, որ շաշկիում երկու միավոր տրվում է հաղթանակի համար, իսկ ոչ ոքիի համար՝ մեկ միավոր։ Լրացուցիչ փուլում 3։1 հաշվով երկրորդ տարին անընդմեջ չեմպիոնի կոչումը նվաճել է Նշան Ալավերդյանը։ Երրորդ տեղը գրավել է 19 միավոր հավաքած Ռուբեն Տերտերյանը։