Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտի բյուջետային հատկացումները 2010թ. պահպանվելու են 2009թ. մակարդակով: Այդ մասին նոյմեբրի 5-ին Ազգային ժողովում 2010թ. բյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, որը սակայն, չնշեց գումարի չափը:
NEWS.am-ի թղթակցի հետագա ջանքերը՝ ճշտել, թե որքան գումար է հատկացվելու արտաքին քաղաքական գերատեսչությանը 2010թ., անցան ապարդյուն: Այդ գումարը չգիտեր անգամ ֆինանսների փոխնախարարը՝ մոտավորապես նշելով, թե այդ գումարը 6 մլրդ դրամի սահմաններում է: Գումարը դժվարացան ասել ոչ միան ֆինանսիստները, այլեւ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ նալբնայդնաը, որը, խուսափելով լրագրողների բոլոր հարցերից, խորհուրդ տվեց դիմել Պավել Սաֆարյանին:
Ստացվում է, որ ինչպես Նալբանդյանին, այնպես էլ կառավարության մյուս անդամներին չի հետաքրքրում, թե որքան է տրամադրվում արտաքին քաղաքականության ոլորտին:
Այդուհանդերձ, անդրադառնանք ոլորտի մյուս բյուջետային ցուցանիշներին: Ինչպես նշել է Սաֆարյանը, 2010թ. կրճատվելու է ԱԳՆ արարողակարգի վարչությանը հատկացնվող գումարները: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է կրճատել մոտ 1 մլն դրամ՝ գործողումների միջոցներից, եւս 3 մլն էլ կապի ծախսերից:
Միջազգային կառույցներին Հայաստանի անդամավճարի համար հատկացվելու է 1 մլրդ 71 մլն դրամ, որոնցից 832 մլն-ը 76 կազմակերպությունների վճարելու համար: 239 մլն-ն ուղղվելու է այդ կազմակերպությունների առջեւ նախորդ տարիների պարտքը փակելուն:
Դեսպանատների եւ օտրարեկրյա ներկայացուցչությունների ծախսերի համար ուղղվելու է 4 մլրդ 6 մլն դրամ, ինչը նույնն է մնացել 2009թ. համեմատությամբ: Սակայն, ինչպես նշեց Սաֆարյանը, դոլարի եւ եվրոյի կուրսի բարձրացման պատճառով որոշակի խնդիրներ են ծագել դիվանագետներին աշխատավարձ վճարելու հետ, քանի որ արժութային համարժեքով ռոճիկները կրճատվել են: Ըստ փոխնախարարի՝ դեսպանատների եւ դիվանագիտական ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը հաշվարկվել են մեկ դոլարը 300 դրամով: Սաֆարյանի խոսքով՝ այդ հարցը պետք է լուծել բյուջետային ավելացումների միջոցով: 2 մլն-ով կավելանա ԱԳՆ աշխատակազմի ծախսերը, քանի որ երկու աշխատող է ավելացել:
ԱԳՆ-ի գծով 92 մլն կուղղվի մշակութային եւ կրոնական ծախսերին: Դրանից 20 մլն-ը ուղղվելու է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան Հայկական դրամատիկական թատրոնի ֆինանսավորմանը, 4 մլն՝ հայ գրողների պանթեոնի պահպանմանը, 10 մլն՝ «Վրաստան» հայալեզու թերթի ծախսերին, 20 մլն՝ արտերկրում՝ հայկական մշակութային կենտրոնների պահպանմանը, 32 մլն՝ այլ ծախսերին:
Հանրապետական Շիրակ թորոսյանն իր ելույթում նշել է, թե «Վրաստան» թերթի ֆինանսավորումն աննպատակահարմար է, քանի որ րդա խմբգաիր է նշանակվել Վրաստանի նախագահի խորհրդականը, որն էլ աջակցում է Ջավախքում իրականացվող հակահայկական քաղաքականությանը, ողջունել է Վահագն Չախալյանի նկատմամբ կայացրած վճիռը եւ այլն:




























