Բաքվում այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցավ Համայն Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հանդիպումը Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ:

Երեւի թե մոռանալով իրենց կրոնական կոչման մասին, հոգեւոր առաջնորդները միանգամից անցել են քաղաքական թեմային: Սրա հետ կապված՝ Վրաստանի հոգեւոր առաջնորդը հավաստիացրել է, թե Կովկասի ներկայիս իրավիճակը ոչ խաղաղ է, ոչ էլ պատերազմական: Ընդ որում, Իլյա Երկրորդը Վրաստանի եւ Ադրբեջանի երկրների ճակատագիրների միջեւ ընդհանուր գծեր է գտել:

Չնայած, որ մենք միշտ երազել ենք, որ մեր երկրները անկախ լինեն, մեր սպասումները չարդարացան` խախտվել է թե Վրաստանի, եւ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք թույլ չենք տա , որ տարածաշրջանային ամբողջականության խախտումը ընդմիշտ արմատավորվի, մենք կանենք ամեն ինչ, որ վերականգնենք այն:

Փաշազադեն, իր հերթին, նշել է, որ կան ուժեր, որոնք ուզում են պառակտել երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները։ Թեեւ դրանք աննշան միջադեպեր են, բայց դրանք սադրում են այնպիսի ուժեր, որոնք ուզում են թշնամություն սերմանել երկու ազգերի միջեւ:

Փաշազադեն հաստատելով իր գործընկերոջ խոսքերը, հայտարարել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի համար ամենակարեւոր խնդիրը տարածաշրջանային ամբողջականության խախտվածությունն է:

Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանը իր բոլոր ջանքերը կգործադրի Կովկասում խաղաղության հաստատման եւ անջատողականության ոչնչացման համար: